|
Փոխարժեքներ
08 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 376.47 |
| EUR | ⚊ | € 434.9 |
| RUB | ⚊ | ₽ 4.757 |
| GBP | ⚊ | £ 498.48 |
| GEL | ⚊ | ₾ 139.93 |
Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլին կորցրել է գիտակցությունը՝ ծանոթանալով Արդարադատության նախարարության որոշմանը՝ Գորիի հիվանդանոցից իրեն բանտ տեղափոխելու անհրաժեշտության մասին։ Այս մասին նախկին նախագահն ասել է իր նամակում, որը հրապարակել է նրա փաստաբան Նիկա Գվարամիան. հայտնում է Rustavi2-ը։
«Ինձ փորձում էին ստիպել, որ հեռանամ, ես դիմադրեցի ու դրանից հետո որոշակի պահ չեմ հիշում։ Երբ ուշքի եկա, բժիշկը կանգնեց գլխավերևումս և ասաց, որ մենք այլ տեղ չենք գնալու, և ես մնալու եմ հիվանդանոցում։ Նրանք նաև ինձ ասացին, որ թույլ կտան սեփական բժիշկներին՝ այցելել ինձ, բայց նրանք դա այդպես էլ չարեցին»,- գրել է նա։
Սահակաշվիլին հավելել է, որ «դա կյանքի ամենալուրջ ճգնաժամն էր», և այդ ամբողջ ընթացքում իրավապահները նկարահանում էին իրեն։