Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ադրբեջանի կողմից հրադադարի խախտումները միջազգային իրավունքի տեսնակյունից էլ օրինախախտումներ են և Հայաստանը կարող է դիմել ինչպես Մարդու իրավունքների եվրոպական դատարան, այնպես էլ ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարան:
ՄԱԿ-ի կանոնադրության 2-րդ հոդվածի չորրոդ մասով սահմանվում օրինախախտումը. «Բոլոր անդամները միջազգային հարաբերություններում ձեռնպահ են ցանկացած պետության տարածքային ամբողջականության կամ քաղաքական անկախության նկատմամբ և կամ Միավորված ազգերի նպատակներին անհարիր որևէ այլ ձևով ուժի գործադրումից կամ դրա սպառնալիքից»:
«ՄԱԿ-ի դատարանի կողմից կան նման դատական որոշումներ, երբ տարիներ շարունակ սիստեմատիկ կերպով մի պետությաուն մեկ այլ պետության տարածքում գործողություններ է կատարում, որոնց հետևաքնով խախտվում են մարդու իրավունքները: Տվյալ դեպքում առաջնայինը տարածքային ամբողջականության խախտելու հանգամանքն է: Եթե ՀՀ-ի նկատմամբ է դիվերսիոն գործողություններ կատարում, այդ ընթացքում կարող են խախտվել բազմաթիվ պայմանագրերով սահմանված իրավունքներ խախտվել»,- Yerkir.am-ի հետ զրույցում ասաց միջազգային իրավունքի մասնագետ Արա Ղազարյանը:
Ինչ վերաբերում է Արցախին, ապա իրավաբանի խոսքով, քանի որ ԼՂՀ-ն չճանաչված պետություն է և չի համարվում միջազգային իրավունքի սուբյեկտ, ապա այս դեպքում ԼՂՀ յուրաքանչյուր քաղաքացի անհատական գանգատով կարող է դիմել միջազգային դատարաններ` իր խախտված իրավունքները վերականգնելու համար. «Մարդու իրավունքների դաշտում արդեն չկա արգելք, թե անձը որ երկրի քաղաքացի է»:
Իսկ Հայաստանի դեպքում, որպեսզի պետությունը պետության դեմ դիմի դատարան պետք են առատ փաստեր: Ներկայումս բոլոր դիվեսրոն գործողությունները գրանցվում են, հարուցվում են քրեական գործեր, կան նաև շատ գործեր, որոնք կասեցված են: Եվ այս բոլոր փաստերը հետագայում են պետք լինելու` միջազգային գանգատների համար:
Արա Ղազարյանը նշեց, որ հնարավոր է նաև Ադրբեջանի դեմ Եվարդատարան գանգատ ուղարկել` հայատյացության հիմքով. « Դա կոնվենցիայի 14 հոդվածն է` հոմոֆոբիան կամ տվյալ դեպքում արմենոֆոբիան, որը Ադրբեջանի պետական մարմինների կողմից խրախուսվում է, և Սաֆարովի գործը դրա վառ օրինակն է: Եվ այս առումով Հայաստանի իրավական հիմքերն ամուր են»:
Իրավաբանի խոսքով, դատարան դիմելու վերաբերյալ փաստաթղթերի կամզումն ու մյուս հարցերը կազմակերպված կերպով արվում են, սակայն պետք է լինի ընդամենը որոշում` դիմել, թե` ոչ: