|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Այսուհետ՝ յուրաքանչյուր ոք ազատ է ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Սամվելի Միրզոյանին անվանել «թուրքի շպիոն», «ԱԱԾ գործակալ» կամ պարզապես «Օմեգա» և նա չի կարող ձեր դեմ դիմել դատարան։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Տիգրան Աթանեսյանը։
«Ի դեպ, թուրքի շպիոն Օմեգային բացահայտող տեսանյութի տարածումից (16.01.2021թ) անցել է մեկ ամսից ավելին, ուստի համաձայն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1 հոդվածի, Օմեգան կորցրել է վիրավորանքի կամ զրպարտության հիմքով հայց ներկայացնելու իրավունքը (այս դեպքերում գործում է հայցային վաղեմության հատուկ ժամկետ՝ մեկ ամիս հրապարակման պահից): Այդ մասին մինչ այս պահը չկա որևէ տեղեկատվություն դատալեքս համակարգում:
Չի ներկայացվել նաև հաղորդում հանցագործության մասին:
Այսուհետ՝ յուրաքանչյուր ոք ազատ է ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Սամվելի Միրզոյանին անվանել «թուրքի շպիոն», «ԱԱԾ գործակալ» կամ պարզապես «Օմեգա» և նա չի կարող ձեր դեմ դիմել դատարան»,- գրել է նա։