Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում ավարտվել է աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը, տեղեկացնում է ՀՀ քննչական կոմիտեի
տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:
Քննությամբ հիմնավորվել է, որ ընկերության կողմից Արմավիրի մարզի Աղավնատուն գյուղի դպրոցը և մարզասրահը էլեկտրական հոսանքով ապահովելու աշխատանքների կատարման ղեկավարումը հանձնարարված է եղել նույն ընկերության աշխղեկին, որը 2020թ. ապրիլի 17-ից աշխատելով նշված պաշտոնում, աշխատանքային պայմանագրով ստանձնած լինելով իրեն հանձնարարված աշխատանքների համակարգման և ղեկավարման պարտականություն, հանդիսանալով Արմավիրի մարզի Աղավնատուն համայնքում 0,4 կՎ մալուխագծի, 10 կՎ և 0,4 կՎ օդային գծերի վերակառուցման աշխատանքների ղեկավար, լինելով տեխնիկայի անվտանգության պահպանման համար պատասխանատու անձ, թույլ է տվել աշխատանքի կազմակերպման անվտանգության պահանջների խախտում, ինչի արդյունքում ընկերության երկու աշխատակիցներն ստացել մարմնական վնասվածքներ:
Մասնավորապես՝ 2020թ. հուլիսի 29-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում, ընկերության աշխղեկը, խախտելով «Ամբարձիչ աշտարակների (վերհանների) կառուցվածքի և անվտանգ շահագործման տեխնիկական կանոնակարգի» պահանջները, ընկերության հոսանքագծերի մոնտաժողներին չի տրամադրել անհատական պաշտպանության միջոցներ՝ սաղավարտ, ապահովիչ գոտի, աշխատանքների իրականացման համար առանց ավտոմեքենայի տեխնիկական վիճակի ուսումնասիրման, առանց ավտոմեքենայի սարքինության և անվտանգության հարցերի ստուգման տրամադրել է ընկերությանը չպատկանող՝ 1983թ. արտադրության «GAZ AGP-18» մոդելի ավտոաշտարակ, որի ժամանակ ավտոաշտարակի վերամբարձ մեխանիզմի ճոճանը հիմքի մասից կոտրվել է և մոտ 8 մետր բարձրությունից, հիշյալ աշխատակիցների հետ միասին, ընկել գետնին, որի արդյունքում նրանցից մեկն ստացել է թեթև վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածք, իսկ մյուսը՝ ծանր մարմնական վնաս:
Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ ընկերության աշխղեկին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 157-րդ հոդվածի 1-ին մասով:
Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել դատարան:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: