|
Փոխարժեքներ
18 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
Ուկրաինայի արևելքում հատուկ ռազմական գործողության ներկայացուցիչը հայտարարել է, որ աշխարհազորայինները շարունակում են գրոհել զինվորականների դիրքերի վրա` արհամարհելով նախագահ Պյոտր Պորոշենկոյի ներկայացրած, հակամարտությունը կարգավորող, խաղաղության ծրագիրը: Այս մասին հայտնում է РИА Новости-ն:
Իսկ ինքնահռչակ «Դոնեցկի Ժողովրդական Հանրապետությունում» իրենց հերթին Կիևին են մեղադրում կրակը դադարեցնելու խոստումը չպահելու մեջ:
Հիշեցնենք, որ հունիսի 20-ին Պորոշենկոն հատուկ գործողության մեջ ներգրավված բոլոր ուժային ստորաբաժանումներին հրամայել էր տեղական ժամանակով 22:00-ին դադարեցնել մարտական գործողությունները: Սա նախատեսված է Պորոշենկոյի ներկարացրած խաղաղության ծրագրով: Միաժամանակ նախագահը նշել էր, որ հարձակման դեպքում ուժայինները կանդրադարձնեն գրոհները: Հրադադարի ռեժիմն ուժի մեջ է մնալու մինչև հունիսի 27-ը: