կարևոր
1093 դիտում, 5 ժամ առաջ - 2025-04-20 13:37
Աշխարհ

Ռուսաստանի ՊՆ-ն Ուկրաինային մեղադրել է հրադադարը խախտելու մեջ

Ռուսաստանի ՊՆ-ն Ուկրաինային մեղադրել է հրադադարը խախտելու մեջ

Ռուսական բանակը շաբաթ օրը՝ ժամը 18:00-ից սկսած, խստորեն պահպանել է Զատկի հրադադարը, հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարությունը:

«Ռուսաստանի Դաշնության Զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարի հրամանի համաձայն՝ հատուկ ռազմական գործողության գոտում զորքերի բոլոր խմբավորումները ապրիլի 19-ի ժամը 18։00-ից սկսած խստորեն պահպանել են հրադադարի ռեժիմը և մնացել են նախկինում գրավված սահմանագծում ու դիրքերում»,-ասված է ռազմական գերատեսչության ամփոփագրում:

Նախօրեին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր Զատկի հրադադարի մասին։ Այն տևելու է շաբաթ ժամը 18.00-ից մինչև կիրակի, լույս երկուշաբթի գիշերվա ժամը 00:00-ն։

Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։

Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։