Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Վերջին տարներին բազմաթիվ ահազանգեր էինք ստանում գործարարներից այն մասին, որ իրենց առևտրային գաղտնիքները հասանելի են դառնում իրենց մրցակիցներին: Եվ այդ գաղտնիքները արտահոսում են պետական կառույցների միջոցով:
Խոսքն առաջին հերթին հարկային ու մաքսային մարմինների մասին է: Այսինքն եթե դուք որևէ ընկերության հետ գործարք եք կնքել, որի մանրամասները գաղտնի են, հանկարծ այդ մասին ամենայն մանրամասնությամբ իմանում են ձեր մրցակիցները:Օրինակ, դուք երկար ժամանակ փնտրել եք արտասահմանյան որևէ ընկերության, որը ձեր ուզած ապրանքը էժան գնով վաճառում է, ռեսուրսներ եք ծախսել, բանակցել եք նրա հետ ու ի վերջո գործարք եք կնքել և ապրանք ներկրել: Ձեր մրցակիցները շատ շուտով ամենայն մանրամասներով իմանում են այդ մասին ու առանց ժամանակ և ռեսուրս ծախսելու՝ ձեզանից «փախցնում» գործընկերոջը: Նույնը ներքին շուկայում: Դուք ձեր գործընկերների հետ ապրանքների կամ ծառայությունների մատակարարման գործարքներ եք կնքում, սկսում եք մատակարարել, և անմիջապես ձեր մրցակիցներն իմանոնւմ են գործարքների բոլոր մանրամասները: Նրանք քաջատեղյակ են, թե ինչ ապրանք գնեցիք, ումից, ինչ գնով, ինչ քանակությամբ և այլն»,- գրում է թերթը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: