Փոխարժեքներ
13 10 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 387.17 |
EUR | ⚊ | € 423.33 |
RUB | ⚊ | ₽ 4.03 |
GBP | ⚊ | £ 505.68 |
GEL | ⚊ | ₾ 142.05 |
Նոյեմբերի 5-ին Փարիզի «Այբ. Էֆ.Էմ.» հայկական ռադիոկայանի հյուրն էր ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հակոբ Տեր- Խաչատուրյանը:
Հաղորդման ժամանակ անդադարձ է կատարվել ՀՅԴ վերջին Ընդհանուր ժողովի ժամանակ Դաշնակցության որդեգրած ռազմավարական որոշումներին, Հայաստան-Սփյուռք գագաթաժողովին, հայ -թուրքական հարաբերություններին, հոկտեմբերի 30-ին Ստեփանակերտում տեղի ունեցած հանրահավաքին եւ որպես այդ համաարցախյան հանարահավաքի արձագանք՝ նոյեմբերի 5- Երեւանում կայացած Միասնության հանրահավաքի նշանակության մասին:
Պատասխանելով հարցին, թե որն է նոյեմբերի 5-ի հանրահավաքի նպատակը՝ Հակոբ Տեր-Խաչատուրյանը նշել է. «Նպատակը Արցախին նեցուկ կանգնելն է, հանուն Արցախի, հանուն հայրենիքի միասնական նպատակի հետապնդումը: Այն շարունակությունն է հոկտեմբերի 30-ի Ստեփանակերտի հանրահավաքի, որպեսզի արցախի ժողովուրդը զգա, որ Հայաստանն իր կողքին է եւ ոչ մի ձեւով չի հրաժարվի իրեն օժանդակելուց եւ ամուր կանգնած է Արցախի իրավունքների կողքին»:
Անդրադառնալով ՀՀ իշխանությունների «խաղաղության օրակարգին»՝ ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչը նշել է, որ դա Հայաստանին պարտադրված կեղծ օրակարգ է, մոլորեցնող քայլ: «Մենք գիտենք, որ հաղթող կողմը մեծահոգության շնորհիվ չէ, որ գնում է խաղաղության: Ընդհակառակը՝ Թուրքիայի եւ Ադրբեջանի նման թշնամի երկրները, որոնք Հայաստանի պարտության եւ արյան հոտն են առել, ձգտում են հասնել առավելագույնին: Մինչդեռ խաղաղությունը կարող է լինել միայն հավասարության հիմքի վրա եւ արդարության հաստատումով», – ասել է Հակոբ Տեր-Խաչատուրյանը: