Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Այսօր ավարտվեց «10-ի գործ» կոչվող շինծու գործի դատավարությունը, որով՝ որպես մեղադրյալ անցնում էի շուրջ 2 տարի։ Գործ, որի ողջ քննության ընթացքում ակնհայտ էր շինծու և ապօրինի բնույթն ու քաղաքական լինելը, գործ, որի արդյունքում ես ամիսներ անցկացրեցի անազատության մեջ, հեռացվեցի համալսարանից։ Վերջիվերջո, ի զարմանս մեզ , առանց որևէ ապացույցի մեզ ճանաչեցին մեղավոր՝ առանց որևէ հիմքի։
Շարադրանքիս նպատակը մեկն է՝ շեշտել, որ այս ապօրինի գործերը և վճիռները ծիծաղ են առաջացնում, մոտիվացնում են չնահանջել, շարունակել պայքարը հանուն արդարության, հանուն մեր Հայրենիքի, հանուն Արցախի։ Պատրաստ ենք 1000 անգամ դատապարտվել, կռվել, կալանավորվել, քանի որ դա մեր բարոյական պարտքն է։ Մենք հավատարիմ ենք մեր տված երդմանը։
Հ.գ Հայրենիքի համար պայքարում վճարված յուրաքանչյուր գին արդարացի է!!!
Տարոն Մանուկյան
ՀՅԴ անդամ