|
Փոխարժեքներ
19 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.39 |
| EUR | ⚊ | € 435.55 |
| RUB | ⚊ | ₽ 4.5256 |
| GBP | ⚊ | £ 504.04 |
| GEL | ⚊ | ₾ 138.8 |
Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի ավագ հետաքննիչ Ավետիք Ավետիսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում ապրլի 7-ին Կոտայքի մարզում տեղի ունեցած խոշոր ավտովթարի փաստով:
shamshyan.com-ի հաղորդմամբ այդ օրը՝ ժամը 08:30-ի սահմաններում, Երևան-Սևան ավտոճանապարհի 28-րդ կմ հատվածում՝ Չայնիի ոլորաններում, բախվել են Գեղարքունիքի մարզի բնակիչ, 39-ամյա Համլետ Գ.-ի վարած Mercedes մակնիշի, Կոտայքի մարզի բնակիչ, 37-ամյա Շուշան Պ.-ի վարած Mercedes մակնիշի և Կոտայքի մարզի բնակիչ, 60-ամյա Գեղամ Հ.-ի վարած Nissan մակնիշի ավտոմեքենաները:
Վթարի հետևանքով Nissan-ի ուղևոր, Կոտայքի մարզի բնակիչ, 7-ամյա Էդուարդ Հ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Չարենցավան» բժշկական կենտրոն: