|
Փոխարժեքներ
27 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 378.86 |
| EUR | ⚊ | € 449.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.9531 |
| GBP | ⚊ | £ 517.9 |
| GEL | ⚊ | ₾ 140.57 |
Ժամը 20։00-ի դրությամբ՝ Ապարանի, Արագածի, Կոտայքի, Հրազդանի, Գուգարքի, Անիի, Արթիկի, Ախուրյանի, Աշոցքի տարածաշրջաններում և Սպիտակի ոլորաններում ձյուն է տեղում։ Այս մասին տեղեկացնում են Ճանապարհային դեպարտամենտից։
Դիլիջանի ոլորաններում մառախուղ է, տեսանելիությունը՝ 20-30 մետր։ Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:
Ճանապարհները սպասարկողներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ: Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել ձմեռային անվադողերով: