| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Այսօր՝ հունվարի 31-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 19:00-ի սահմաններում Երևան- Գյումրի ավտոճանապարհի 84-րդ կմ հատվածում՝ Մաստարայի որոլաններում, բախվել են ВАЗ 2106 մակնիշի 34 DN 710 համարանիշի և Volkswagen մակնիշի 10 CC 107 համարանիշի ավտոմեքենաները. տեղեկացնում է Shamshyan.com-ը։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 10 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են՝ մի մասը Գյումրի, մի մասը՝ Մարալիկի բժշկական կենտրոններ: 
Վիրավորներից մի քանիսին հիվանդանոց են տեղափոխել փրկարարներն ու ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի հրամանատար Գագիկ Վարդանյանը:
Փաստի առթիվ Թալինի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի մեղավորը եղել է 06-ի վարորդը, ով դուրս է եկել հանդիպակաց գոտի և բախվել է Volkswagen-ին, իսկ 06-ի անվադողերը կիսամաշ են եղել։
Նշվում է, որ ճանապարհն անցանելի է եղել: Թալինի ճանշինի աշխատակիցները կատարել են ճանապարհը աղ ու ավազով մշակելու աշախատանքներ:
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։