կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-07-22 16:05
Աշխարհ

Ռուսաստանը համարժեք կարձագանքի ՆԱՏՕ-ի՝ իր սահմաններին մոտենալուն. Պուտին

Ռուսաստանը համարժեք կարձագանքի ՆԱՏՕ-ի՝ իր սահմաններին մոտենալուն. Պուտին

Ռուսաստանին անհրաժեշտ է լիովին եւ ժամանակին իրականացնել պաշտպանունակության մեծացման միջոցառումները սահմանին ՆԱՏՕ-ի զորքերի ամրապնդման կապակցությամբ. ըստ РИА Новости-ի՝ հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:


Ներկայումս ՌԴ-ում իրականացվում է մինչեւ 2020 թվականը սպառազինվելու լայնածավալ պետական ծրագիր, որի վրա ծախսվելու է 20 տրիլիոն ռուբլի:

 

Ավելի վաղ ՌԴ կառավարության ներկայացուցիչները հնարավոր էին համարում, որ բարդ տնտեսական իրավիճակում այդ ծրագրի ժամկետները հետաձգվեն, սակայն այսօր նախագահը պահանջել է, որ այն ժամանակին ու ամբողջությամբ իրականացվի, այդ թվում՝ Ղրիմում, եւ համարժեք արձագանք տրվի ՆԱՏՕ-ի՝ ՌԴ սահմաններին մոտենալուն: