կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-05-28 23:31
Քաղաքական

Փորձը ցույց է տալիս, որ Փաշինյանի կողմից «փոխշահավետ» անվանվող բոլոր առաջարկներն ի վերջո հանգեցնում են Ադրբեջանի ռազմավարական նպատակների իրականացմանը մեկ քայլով մոտենալուն․ Բ. Եսայան

Փորձը ցույց է տալիս, որ Փաշինյանի կողմից «փոխշահավետ» անվանվող բոլոր առաջարկներն ի վերջո հանգեցնում են Ադրբեջանի ռազմավարական նպատակների իրականացմանը մեկ քայլով մոտենալուն․ Բ. Եսայան

Փորձը ցույց է տալիս, որ Նիկոլ Փաշինյանի կողմից «փոխշահավետ» անվանվող բոլոր առաջարկներն ի վերջո հանգեցնում են Ադրբեջանի ռազմավարական նպատակների իրականացմանը մեկ քայլով մոտենալուն։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ անդամ, «Հայաստան» դաշինքի անդամ Բագրատ Եսայանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի՝ Սոթք-Խոզնավար սահմանային գծում միջազգային դիտորդներ տեղակայելու վերաբերյալ առաջարկին։

«Ուղիղ եթերներով կարևորագույն, միջազգային բնույթի, գերտերությունների ներգրավմանն ուղղված առաջարկ անելու անմիտ գործելակերպը այդ մարդը, կարծես, նույնիսկ մտադիր չէ դադարեցնել։ Հայաստանն այսօր գտնվում է անվտանգային ուրիշ համակարգում՝ ՀԱՊԿ-ում, որն էլ ունի իր մեխանիզմները, նաև՝ աշխարհաքաղաքական այն տարածքը, որի մեջ ընդգրկված երկրների պաշտպանությունն ու անվտանգությունը պարտավորված է ապահովել՝ ըստ իր կանոնադրության։ Հիմա, ԱԽ ասված խեղկատակ մարմնի նիստի ժամանակ, Նիկոլ Փաշինյանն իրար հակադիր շահեր և վեկտորներ ունեցող անվտանգային համակարգերին առաջարկում է պաշտպանել ՀՀ սահմանները»,- ասաց Եսայանը՝ նշելով, թե հրաժարվում է հավատալ, որ ՀՀ վարչապետի պաշտոնն զբաղեցնող մարդը կարող է այդ աստիճան անմիտ բան ասել։

«Իր կարծիքով էլ՝ շատ խորամանկ քայլ է անում, իբր ամբողջ աշխարհին ներգրավում է՝ անհոդաբաշխ, որևէ բան չենթադրող, որևէ կերպ չհիմնավորվող առաջարկով»,- նշեց նա։

Անդրադառնալով ՀԱՊԿ-ին ուղղված դիմումին՝ Եսայանն ընդգծեց՝ եղել է քննարկում իրականացնելու դիմում, ոչ թե աջակցության։

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: