|
Փոխարժեքներ
08 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.34 |
| EUR | ⚊ | € 402.61 |
| RUB | ⚊ | ₽ 4.4001 |
| GBP | ⚊ | £ 482.64 |
| GEL | ⚊ | ₾ 138.95 |
Ըստ Demokrathaber-ի` հուլիսի 17-18-ը Բողազիչի համալսարանի Հարավային հրապարակում ցուցադրվել են Թուրքիայում «անօրեն շինություններ կառուցելու և կնիք կեղծելու» մեղադրանքով բանտարկված հայ գրող, լեզվաբան, ճարտարապետ Սևան Նիշանյանի կառուցած՝ Շիրինջե գյուղի լուսանկարները:
Ցուցահանդեսին ներկա են եղել նաև Նիշանյանի ընտանիքի անդամները, ընկերներն ու փաստաբանը:
Նիշանյանի որդին` Արսեն Նիշանյանը, ցուցահանդեսի ընթացքում ընթերցել է հոր` բանտում գրած նամակներից մեկը:
Հիշեցնենք, որ վեց ամիսների ընթացքում Նիշանյանի կալանավայրը 4 անգամ փոխել են:


