Սևան Նիշանյանը իր ֆեյսբուքյան էջում, որը ղեկավարում է նրա ընկեր Ալի Նեսինը, գրել է. «Սևան Նիշանյանի փաստաբանը զանգեց ու ասաց, որ տրամադրությունը բավական բարձր է: Փակ բանտ տեղափոխվելու պատմությունը հետևյալն է` բաց բանտում գտնվելու ժամանակ պետական պաշտոնյայի իբր վիրավորելու մեղադրանքով` բանտի տնօրինությունը նրան դատապարտել է: Ըստ տնօրինության` նա, ով դատապարտվում է տնօրինության կողմից, ենթարկվում է 6 ամիս փակ բանտում անցկացնելու պատժին: Այսինքն` պատժին պատիժ է գումարվում: Հակաճառելու դեպքում 6 ամիսը կարող է երկարացվել մինչև 8 ամիս և նույնիսկ ավելի: Այսինքն` հակաճառելու դեպքում էլ` պատիժ: Չնայած սրան` Նիշանյանը դարձյալ հակաճառել է»: