Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ապրիլի 2-ին և 3-ին Սյունիքի մարզի Գորիս քաղաքում տեղի կունենա FORMULA GORIS (Ֆորմուլա Գորիս) 2-օրյա կոնֆերանսը։ Այն միտված է Սյունիքի մարզի ու Արցախի բնակիչներին փոխանցել թվային մարքեթինգի, բիզնեսի և տեղեկատվական տեխնոլոգիաների արդի գիտելիքներ և գործիքակազմ։ Նպատակներից մեկն է ցույց տալ, որ հնարավոր է կրթվել և հաջողության հասնել՝ ապրելով և աշխատելով Հայաստանի տարբեր համայնքներում։
ՏՏ ոլորտի մի շարք առաջատար ընկերությունների հիմնադիրներ և ղեկավարներ իրենց գիտելիքներն ու հաջողության փորձը կկիսեն կոնֆերանսի մասնակիցների հետ, կպատմեն թվային աշխարհում բիզնես սկսելու տարբերակների մասին, ինչպես նաև կօգնեն գտնել սեփական եկամուտը մեծացնելու լուծումներ։ Կոնֆերանսին մասնակցությունն անվճար է։ Մասնակցելու համար պետք է գրանցվել այստեղ։
Կոնֆերանսի ընթացքում կանցկացվի «Կորիզ» զարգացման գաղափարների մրցույթը, որի նպատակն է աջակցել Սյունիքի մարզի զարգացմանն ուղղված նորարարական գաղափարների իրականացմանը։ Դրամական պարգևներ կստանան լավագույն 3 գաղափարները՝ 2000 ԱՄՆ դոլար ընդհանուր մրցանակային ֆոնդով։ Գաղափարները կարող են լինել տարբեր ոլորտներից՝ տեխնոլոգիական արտադրանքներ, ագրոբիզնես, տուրիզմ և այլն։
Զարգացման գաղափարների մրցույթին մասնակցելու համար պետք է գրանցվել այստեղ։
FORMULA GORIS 2-օրյա թվային կոնֆերանսը կազմակերպում է TCF Armenia (Թի ՍԻ Էֆ Արմենիա) ընկերությունների խումբը իր ծննդյան օրվա կապակցությամբ՝ գիտակցելով Սյունիք համայնքի զարգացմանը նպաստելու անհրաժեշտությունը և հրատապությունը։ Օրվա խորհուրդը փոխօգնությունն ու համագործակցությունն է: Կիսվելով մեր գիտելիքներով, փորձով և ռեսուրսներով՝ միասին կարող ենք նպաստել մեր համայնքների սոցիալ-տնտեսական զարգացմանը, սկսում ենք Սյունիքից։
«Կորիզ» զարգացման գաղափարների մրցույթն անցկացվելու է Հայաստանի Բիզնես Հրեշտակների Ցանցի (BANA - Business Angel Network of Armenia) աջակցությամբ։
Ինչո՞ւ մասնակցել կոնֆերանսին․
1․ Ոգեշնչվել թվային աշխարհում բիզնես կառուցելու գաղափարով՝ թիրախավորելով ամբողջ աշխարհը։
2․ Ծանոթանալ թվային գործիքակազմին օնլայն հարթակներում հաջողակ բիզնես կառուցելու համար՝ ապրելով Սյունիքում և Արցախում։
3. Տեղեկանալ տարբեր երկրներում գտնվող կազմակերպություններում հեռահար աշխատանք գտնելու հնարավորությունների մասին (ֆրիլանսինգ)։
6․ Աշխատանք փնտրողները կծանոթանան հեռավար աշխատանքի ընձեռած հնարավորություններին, գործիքներին և հաջողության հասնելու համար անհրաժեշտ նախապատրաստական քայլերին։
4. Լսել հաջողության իրական պատմություններ, տեղեկանալ նոր հնարավորությունների մասին։
5․ Պատանիների համար կանցկացվի մասնագիտական կողմնորոշման դասընթաց։
Անցկացման վայրը: Գորիսի պետական դրամատիկական թատրոն
Անցկացման օր: Ապրիլի 2-ին, ժամը՝ 13։00 - 18։30, և Ապրիլի 3-ին, ժամը՝ 10։00-19։30։