կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-07-18 13:43
Մշակույթ

Մարդ, որի միակ ունեցվածքը մեղուներն են

Մարդ, որի միակ ունեցվածքը մեղուներն են

«Ոսկե ծիրան» կինոփառատոնի «Միջազգային վավերագրական կինո» անվանակարգում ընդգրկված ֆիլմերից մեկն էլ Մանո Խալիլի «Մեղվապահն» է:

 

Լրագրողների հետ զրույցում կինոռեժիսորը նշեց, որ ֆիլմն Իրանի և Շվեյցարիայի համատեղ արտադրություն է: Այն մի քրդի մասին է, ով, ապրելով Շվեյցարիայում, զբաղվում է մեղվապահությամբ: Ֆիլմի հերոսը կորցրել է ամեն ինչ, բացի մարդասիրությունից և իր մեղուներից:

 

«Չորս տարի առաջ իմացա, որ Շվեյցարիայում բնակվում է մի քուրդ, ով զբաղվում է մեղվապահությամբ: Երբ ծանոթացա նրա հետ, ինձ արդեն ճանաչում էր, քանի որ դիտել էր իմ ֆիմերը: Նա սիրով համաձայնեց նկարահանվել իմ ֆիլմում, քանի որ ես էլ էի քուրդ, և նա սիրտն իմ առաջ բացում էր՝ որպես ազգակցի: Բայց, մյուս կողմից, ես չեմ ընտրել հերոսին այն բանի համար, որ նա քուրդ է, այլ նրա մարդկային տեսակն եմ հավանել»,- ասաց Խալիլը:

 

Նա տեղեկացրեց նաև, որ ֆիլմը ոչ միայն մեղվապահի մասին է, այլ նաև ցույց է տալիս, թե ինչպես են Շվեյցարիայում ապրում փախստականները, որոնք, եթե կառավարության համար զուտ թվեր են,  նրա համար՝ մարդ, անհատականություն:

 

«Կարծում եմ՝ իմ ճակատագիրն էլ ինչ-որ առումով նման է իմ հերոսի ճակատագրին, ես էլ եմ փախստական, և հետո՝ երկուսիս էլ փող պետք չէր՝ սա էր մեզ կապում»,- ասաց Խալիլը: