Փոխարժեքներ
19 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 390.9 |
EUR | ⚊ | € 444.61 |
RUB | ⚊ | ₽ 4.7857 |
GBP | ⚊ | £ 519.04 |
GEL | ⚊ | ₾ 142.3 |
Առավել հավանական է, որ Վսեվոլժսկի շրջանի գլխավոր ճարտարապետ Էդուարդ Հակոբյանին սպանել են նրանք, ովքեր վարչական պաշարներ չունեն` հարց լուծելու համար համաձայնության չեկող մարդուն իրենց ավելի համար մարդով փոխարինելու համար, եւ դիմել են ֆիզիկական ոչնչացման եղանակին. Росбалт-ին ասել է նրա աղբյուրը` մեկնաբանելով երեկ երեկոյան տեղի ունեցած սպանությունը:
«Լենինգրադյան մարզում անշարքի գույքի ոլորտում լարվածություն զգացվում է վաղուց: Բացի խոշոր կառուցապատողներից, շատ են մասնավորները, որոնք չունեն հողային հարցեր լուծելու ավանդական մեթոդներից օգտվելու հնարավորություն»,- նշել է լրատվամիջոցի աղբյուրը:
Երեկ երեկոյան ՌԴ Լենինգրադյան մարզում սպանվել է Վսեվոլժսկի շրջանի ճարտապետության եւ քաղաքաշինության վարչության ղեկավար Էդուարդ Հակոբյանը: 51-ամյա ճարտարապետի վրա կրակել են, նա մահացել է հիվանդանոց տեղափոխման ճանապարհին: Չի բացառվում, որ սպանությունը պատվիրված է: