|
Փոխարժեքներ
03 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.55 |
| EUR | ⚊ | € 407.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.3363 |
| GBP | ⚊ | £ 478.82 |
| GEL | ⚊ | ₾ 139.25 |
Շանթ Հարությունյանը երեկ` ժամը 20։00-ից, բողոքի հացադուլ է սկսել: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Պարույր Հայրիկյանը:
Yerkir.am-ի հետ զրույցում Շանթի հարազատները նշեցին, որ իրենք այդ մասին տեղեկացել են լրատվամիջողցներից, իսկ Հարությունյանի փաստաբան Ինեսա Պետրոսյանն ասաց, որ այսօր` ժամը 16:00-ի սահմաններում, կայցելի իր պաշտպանյալին ու տեղում կպարզի նրա մտադրությունը:
Նշենք, որ Շանթ Հարությունյանը փաստաբանին հայտնել էր, որ եթե ընտանիքի անդամների հետ տեսակցելու արգելանքը չվերանա, հացադուլ կհայտարարի: Իսկ մինչ օրս նրա տեսակցությունների վրա արգելանք է դրված: