Փոխարժեքներ
04 03 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 393.69 |
EUR | ⚊ | € 411.09 |
RUB | ⚊ | ₽ 4.4047 |
GBP | ⚊ | £ 497.94 |
GEL | ⚊ | ₾ 141.36 |
Նոյեմբերի 5-ին Մաշտոցի պողոտայում տեղի ունեցած անկարգությունների գործով կալանավորված Շանթ Հարությունյանի փաստաբան Ինեսա Պետրոսյանն այսօր, ամենայն հավանականությամբ, իր պաշտպանյալին ևս երկու ամսով կալանքի տակ պահելու` դատարանի` դեկտեմբերի 28-ի որոշման դեմ բողոք կներկայացնի ՀՀ վերաքննիչ դատարան: Այս մասին yerkir.am-ի հետ զրույցում հայտնեց Պետրոսյանը: Նա նաև տեղեկացրեց, որ այսօր` ժամը 13-ի սահմաններում, կայցելի իր պաշտպանյալին:
Նշենք, որ արդեն 15 օր է, ինչ Շանթ Հարությունյանը հացադուլ է հայտարարել: Yerkir.am-ին ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնից հայտնեցին, որ Շանթ Հարությունյանը ներկայումս գտնվում է «Երևան Կենտրոն» ՔԿՀ-ի մենախցում` բժիշկների հսկողության տակ, և որ, առողջության հետ կապված, առայժմ լուրջ խնդիրներ չունի:
Սակայն դեռևս դեկտեմբերի 28-ին` լրագրողների հետ հանդիպման ժամանակ, Շանթի նախկին կինը` Ռուզաննա Բադալյանը, մտահոգություն էր հայտնել, որ իր նախկին ամուսինն ունի առողջական խնդիրներ` շատ է ծխում, իսկ դեղամիջոցներն ընդունում է առանց սննդի:
Հիշեցնենք, որ Շանթ Հարությունյանը հացադուլ է հայտարարել դեկտեմբերի 24-ին ՝ պահանջելով երաշխիքներ իր անվտանգության համար: