կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-01-23 02:02
Արցախ

Բռնագանձումների գործընթացը բարելավվել է

Բռնագանձումների գործընթացը բարելավվել է


2009 թվականի համեմատ 2010-ին բռնագանձումների գործընթացը բարելավվել է. ընդհանուր բռնագանձված գումարի չափը ավելացել է 617.725.714 դրամով,-օրերս տեղեկացրել է ԼՂՀ արդարադատության նախարար Նարինե Նարիմանյանը՝ խոսելով նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության կողմից իրականացված աշխատանքների մասին:

Նրա խոսքերով՝ կատարողական վարույթների քանակը 2009-ի համեմատ ավելացել է 22.7 տոկոսով: Բոլոր կատարողական վարույթներով բռնագանձվելիք ընդհանուր գումարը կազմել 1.721.392.975 դրամ (2009-ին՝ 988.269.907): Փաստական գանձման է ենթարկվել 988.787.027 դրամ, այդ թվում պետության օգտին` 81.084.309 դրամ, ֆիզիկական անձանց օգտին` 417.643.112 դրամ, իրավաբանական անձանց օգտին` 490.059.606 դրամ: