|
Փոխարժեքներ
07 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.14 |
| EUR | ⚊ | € 407.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.241 |
| GBP | ⚊ | £ 479.69 |
| GEL | ⚊ | ₾ 139.23 |
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ դատավորների շրջանում ներքին քննարկումների ժամանակ հարց է բարձրացվել ապօրինի գույքի բռնագանձման մասին, եւ մտահոգություն հնչել: Դատավորները, մասնավորապես, մտահոգություն են հայտնել եւ ասել, թե իրենք չեն պատրաստվում որեւէ մեկի գույքը որպես ապօրինի գույք բռնագանձել, եւ իրենց պատճառաբանությունն են ներկայացրել:
Դատավորները կարծում են, որ օրենքը շատ անգրագետ ձեւակերպումներ ունի: Թե ինչով կավարտվեն ներքին քննարկումները, դեռ հայտնի չէ: Սա այն դեպքում, որ դատարան է ներկայացվել ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ առաջին հայցադիմումը. խոսքը «Նուբարաշեն» ՔԿՀ նախկին պետ Սերոբ Հարությունյանի մասին է»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում