Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Մի խումբ կիպրոսցիներ, ովքեր տուժել են 1974 թվականին` Կիպրոս թուրքական զինված ներխուժման ժամանակ, Թուրքիայի կառավարության դեմ հայց են ներկայացրել Հաագայի Միջազգային քրեական դատարան: Նրանք խնդրում են հետաքննել Կիպրոսի Հանրապետությունում Թուրքիայի իրականացրած հանցագործությունները, մասնավորապես` «օկուպացված տարածքներում թուրքական բնակավայրերի թվի շարունակ աճման փաստը»: Այս մասին, ըստ ИТАР-ТАСС-ի, ասվում է իսրայելական Shurat HaDin Law Center իրավաբանական ընկերության մամուլի հաղորդագրությունում, որն օգնում է հայցվորներին բողոք նախապատրաստել` Հաագայի դատարան հանձնելու համար:
Հայցը ներկայացրել են Եվրախորհրդարանի կիպրոսցի պատգամավոր Կոստաս Մավրիդիսը եւ «Կիպրոսցիներն ընդդեմ թուրքական ռազմական հանցագործությունների» կազմակերպությունը, որը միավորում է այն մարդկանց, ովքեր ստիպված են եղել լքել իրենց տները թուրքական ներխուժման ժամանակ:
Հայցում նշվում է, որ Անկարան շարունակում է անպատիժ մնալ:
Հիշեցնենք, որ այս տարվա մայիսին Մարդու իրավունքներին եվրոպական դատարանը պարտավորեցրել է Թուրքիային 90 մլն եվրո վճարել Կիպրոսի հյուսիսի ինտերվենցիայի համար` 30 մլն-ը` որպես բարոյական փոխհատուցում անհայտ կորածների ընտանիքներին, 60 մլն-ը` այն հույներին, ովքեր շարունակում են ապրել օկուպացված Կիպորսում: Անկարան հրաժարվում է կատարել Եվրադատարանի որոշումը: