|
Փոխարժեքներ
18 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
Ուկրաինան պաշտոնապես հայց է ներկայացրել Ռուսաստանի դեմ ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարան։ Այս մասին թվիթերյան իր գտահաշվում գրել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը:
Ուկրաինայի նախագահը պահանջել է գործի քննությունը իրականացնել հաջորդ շաբաթ։
«Ուկրաինան պաշտոնապես հայց է ներկայացրել ընդդեմ Ռուսաստանի Դաշնության Հաագայի Արդարադատության միջազգային դատարան: Մենք պահանջում ենք, որ Ռուսաստանը պատասխանատվության ենթարկվի ցեղասպանություն հասկացությունը խեղաթյուրելու համար: Մենք խնդրում ենք դատարանին անհապաղ կարգադրել Ռուսաստանի Դաշնությանը դադարեցնել ռազմական գործողություններ, խնդրում ենք՝ լսումներ նշանակեք հաջորդ շաբաթ»,- գրել է Զելենսկին: