Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Լեհաստանի արտգործնախարար Վիտոլդ Վաշիկովսկին հայտարարել է, որ մի քանի օրվա ընթացում Լեհաստանը ընդդեմ Ռուսաստանի հայց կներկայացնի Հաագայի միջազգային դատարան՝ 2010 թվականին Սմոլենսկի մերձակայքում կործանված ՏՈւ–154Մ նախագահական ինքնաթիռի բեկորները վերադարձնելու պահանջով, հաղորդում է «Լեհաստանի ձայն» ռադիոկայանը։
Լեհաստանի ԱԳՆ–ի ղեկավարը շեշտել էր, թե մեկ տարվա ընթացքում Վարշավան «փորձում էր անմիջական կապ հաստատել Մոսկվայի հետ՝ ինքնաթիռի բեկորները վերադարձնելու համար»։ «Ռուսաստանցիները, ինչպես գիտեք, բացասական պատասխան են տալիս, երբեմն՝ շատ լկտի ձեւով», – նշել է Վաշիկովսկին։
Նախարարը նաեւ հավելել է, թե այս հարցում Լեհաստանը մտադիր է դիմել գործընկերների եւ միջազգային կառույցների օգնությանը։ «Մեր հնարավորությունները սպառված են։ Այժմ հայցը կազմման վերջին փուլում», – նշել է նա: