|
Փոխարժեքներ
18 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Կիպրոսի Հանրապետությունը կղզու շրջակայքում որոնողական աշխատանքներ իրականացնող «Ֆաթիհ» նավի անձնակազմի վերաբերյալ ձերբակալման որոշում է կայացրել:
Միջերկրական ծովի արևելյան մասում, հույների հորատման աշխատանքներին հակառակ, Անկարան Թուրքական նավթային ընկերությանը (TPAO) պատկանող «Ֆաթիհ» նավով տվյալ շրջանում աշխատանքներ է սկսում: Կիպրոսն անօրինական է համարում երկրի «հատուկ տնտեսական գոտում» Թուրքիայի աշխատանքները, որը պատճառաբանում է, թե այդ տարածքները Հյուսիսային Կիպրոսի թուրքական հանրապետությանն են պատկանում: Թուրքական նավը վերահսկվում է երկրի ռազմածովային ուժերին պատկանող ռազմանավերի կողմից. հաղորդում է diken.com.tr կայքը:
Նավի անձնակազմում 25 մարդ է: Հույները ձերբակալության որոշումն ի կատար ածելու համար դիմել են նաև միջազգային կառույցներին: