|
Փոխարժեքներ
19 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
Ցեղասպան Ադրբեջանը Հայաստանի դեմ հայց է ներկայացրել Հաագայի մշտական արբիտրաժային դատարան՝ նրան մեղադրելով, այսպես կոչված, «օկուպացիայի» ժամանակ էներգետիկ ռեսուրսների նկատմամբ «ինքնիշխան իրավունքների» բազմաթիվ խախտումների համար։
Ըստ երկրի ԱԳՆ-ի՝ այս հայցը վերջին զարգացումն է միջազգային դատավարության մեջ, որը սկսվել է 2023 թվականի փետրվարի 27-ին, երբ Ադրբեջանը արբիտրաժի ծանուցում է ուղարկել Հայաստանին։
«Հայաստանն Ադրբեջանի միջազգայնորեն ճանաչված տարածքների ապօրինի օկուպացիայի շուրջ երեսուն տարվա ընթացքում թույլ չի տվել Ադրբեջանին հասանելիություն ստանալ կամ զարգացնել այդ տարածքներում իր էներգետիկ ռեսուրսները: Հայաստանն այդ ռեսուրսներն օգտագործել է իր օգտին», - ասվում է հայցում։
Նշվում է, որ օկուպանտ Ադրբեջանը կշարունակի փոխհատուցում պահանջել Հայաստանի կողմից էներգետիկ ռեսուրսների նկատմամբ «ինքնիշխան իրավունքների» խախտման համար: