|
Փոխարժեքներ
08 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Քարվաճառի շրջանում ադրբեջանական դիվերսիոն խմբի ներթափանցման օրերին անհետացած` Նոր Էրքեջ գյուղի 17-ամյա բնակիչ Սմբատ Ցականյանին դեռ չեն հայտնաբերել: Այս մասին yerkir.am-ին հայտնեցին ԼՂՀ ոստիկանությունից: Ըստ նույն աղբյուրի` տղայի անհետացման մի քանի վարկած է շրջանառվում, այդ թվում` չի բացառվում, որ նրան առևանգել են դիվերսանտները:
Նշենք, որ, ըստ ոստիկանության հաղորդման, Սմբատ Ցականյանը հուլիսի 4-ին` ժամը 21:00-ի սահմաններում, դուրս է եկել «Ճումեն» կոչվող տեղամասում գտնվող իրենց պատկանող տնից և չի վերադարձել:
Հիշեցնենք, որ ԼՂՀ Պաշտպանության բանակի առաջապահ զորամասերի կողմից ձեռնարկված օպերատիվ գործողությունների արդյունքում՝ հակառակորդի հետախուզադիվերսիոն հերթական խումբը հայտնաբերվել էր հուլիսի 10-ին, դրա անդամների մի մասը ձերբակալվել է, մյուսները դիմել են փախուստի: