|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Հուլիսի 13-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 18.00-ի սահմաններում ոստիկանության Թալինի բաժին ահազանգ է ստացվել, որ Ոսկեթաս գյուղի տներից մեկի անասնագոմում տղա երեխայի կախված դի կա:
Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը հայտնում է, որ նշված գյուղ է մեկնել ոստիկանության Թալինի բաժնի օպերատիվ խումբը` Թալինի ոստիկանապետի գլխավորությամբ: Ժամանել են նաև ոստիկանության քննչական գլխավոր վարչության Արագածոտնի մարզի քննչական բաժնի քննիչները` բաժնի պետ Մարատ Դուրյանի գլխավորությամբ: Օպերատիվ քննչական խումբը նշված գյուղի 6-րդ փողոցի 9-րդ տանը հարակից անասնագոմում հայտնաբերել է նույն գյուղի բնակիչ՝ 16 ամյա Առաքել Ա.-ի դին:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով` նա ընտանիքի կրտսեր զավակն էր, երկու մեծահասակ քույր ունի, հայրը ավտոպահեստամասերի վաճառքով է զբաղվում, մայրը տնային տնտեսուհի է: Իսկ անասնագոմը, որտեղ հայտնաբերվել է երեխայի դին, հարևանինն է, ովքեր մեկնել են արտագնա աշխատանքի՝ Ռուսաստանի Դաշնություն, և թույլատրել են, որպեսզի մահացած երեխայի հարազատներն այնտեղ պահեն իրենց խոշոր եղջերավոր անասուններին:
Շարունակությունն՝ այստեղ: