կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-04-12 12:39
Հասարակություն

Սպասողական վիճակ է. հայրը գնացել է Մատաղիս, որ տեսնի տղային, ու մինչև հիմա դեռ այնտեղ է

Սպասողական վիճակ է. հայրը գնացել է Մատաղիս, որ տեսնի տղային, ու մինչև հիմա դեռ այնտեղ է

ԼՂՀ ՊՆ-ն երեկ հայտարարել էր, որ հակառակորդի նախահարձակ գործողությունների հետևանքով ունենք մեկ անհայտ կորած` 23-ամյա կապիտան, վաշտի հրամանատար Արգիշտի Գաբոյանը: Նա Արթիկի շրջանի Մեծ Մանթաշ գյուղից է:

Yerkir.am-ի հետ զրույցում Մեծ Մանթաշի գյուղապետ Ստյոպա Չոբանյանը ասաց, որ 23-ամյա տղան Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի սան է:

«Արգիշտին հայր, մայր և եղբայր ունի: Հայրը պայմանագրային զինծառայող է: Մայրն ու եղբայրն են այստեղ` գյուղում: Սպասողական վիճակ է, սպասում ենք…»,- ասաց նա:

Գյուղապետը նշեց նաև, որ Արգիշտիի հայրը Քարվաճառում է ծառայությունն իրականացրել, իսկ ապրիլի 2-ին պետք է արդեն տուն գար, բայց իրավիճակը լարվել է: «Հայրը գնացել է Մատաղիս, որ տեսնի տղային, բայց արդեն խառն է եղել իրավիճակը, ու տղան արդեն կորած է եղել»,- ասաց նա:

Արգիշտիի հայրը` Արծվիկ Գաբոյանը, 1988-ից մասնակցել է Արցախյան ազատամարտին, ավագ լեյտենանտ է: