կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-02-24 17:28
Իրավական

Արմավիրում 15-ամյա տղային կախված վիճակում հայտնաբերել է մայրը

Արմավիրում 15-ամյա տղային կախված վիճակում հայտնաբերել է մայրը

Արդեն հայտնել ենք, որ այսօր ինքնասպանություն է տեղի ունեցել Արմավիրի մարզի Խանջյան գյուղում: Դեպքի կապակցությամբ հաղորդագրություն է տարածել ՀՀ քննչական կոմիտեն:

 

«ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ Արմավիրի մարզի անչափահաս բնակչի մահվան դեպքի առթիվ։ 23.02.2015թ.՝ ժամը 16:25-ին, «Արմավիր ԲԿ» ՓԲԸ-ից ՀՀ ոստիկանության Արմավիրի բաժին ահազանգ է ստացվել այն մասին, որ իրենց մոտ է տեղափոխվել 04.02.2000թ. ծնված Արմավիրի մարզի բնակչի դիակը՝ պարանոցի շրջանում առկա օղի հետքով:

 

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ անչափահասի դիակը հայտնաբերել է մայրը՝ փետրվարի 23-ին՝ ժամը 16:15-ի սահմաններում՝ իրենց տան դիմաց գտնվող անասնագոմում հակավորման թելով կախված վիճակում: Դեպքի առթիվ փետրվարի 24-ին ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Կատարվում է նախաքննություն: Միջոցներ են ձեռնարկվում՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ»: