Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ հունիսի 5-ին, ՀՀ ոստիկանության աշխատակիցները տաք հետքերով իրականացնելով օպերատիվ հետախուզական և քննչական գործողություներ, բացահայտել են Արշակունյաց 4-րդ նրբանցքի տներից մեկում տեղի ունեցած սպանությունը:
Մինչ դիահերձարանում դատաբժիշկը զննում էր դին, ոստիկաններն ու քննիչները նշված սպանությունը կատարելու կասկածանքով հայտնաբերել և ոստիկանության Շենգավիթի բաժին են բերման ենթարկել նշված փողոցի բնակիչ, 32-ամյա Արմեն Ե.-ին:
Վերջինս փաստերի ճնշման տակ խոստովանել է կատարած հանցագործութունը: Հայտնաբերվել է նաև հանցագործության գործիք դանակը:
Փաստի առթիվ Շենգավիթի քննչական բաժնի պետ Ռոբերտ Վարդանյանի որոշմամբ ստեղծվել է քննչական խումբ, որի ղեկավար է նշանակվել հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Դավիթ Դավթյանը, ում որոշմամբ սպանության կասկածանքով Արմեն Ե.-ն ձերբակալվել է: Դ. Դավթյանի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ սպանվածը կասկածյալի քեռին է:
Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն էլ՝ մահացածի մարմնի ձախ կողային հատվածում հայտնաբերվել է կտրած-ծակած վերք, իսկ դեմքին՝ վնասվածքներ:
Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, հունիսի 5-ին սպանություն էր տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21։10-ի սահմաններում Երևանի 1-03 շտապօգնության ենթակայանից ահազանգ է ստացվել Ոստիկանության Շենգավիթի բաժին, որ բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել էր Արշակունյաց 4-րդ նրբանցքի տներից մեկը, որտեղ հայտնաբերել են տղամարդու դի։