կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-05-10 10:49
Հասարակություն

4 օր առաջ նավակով Սեւանա լիճ դուրս եկած եւ անհետացած երկու քաղաքացիներին դեռ չեն գտել

4 օր առաջ նավակով Սեւանա լիճ դուրս եկած եւ անհետացած երկու քաղաքացիներին դեռ չեն գտել

4 օր առաջ Վարդենիկ-Զոլաքար գյուղերի ափամերձ հատվածում նավակով Սեւանա լիճ դուրս եկած եւ անհետացած երկու քաղաքացիներին դեռ չեն գտել:

ԱԻՆ-ից հայտնում են, որ այսօր՝ մայիսի 10-ին, ժամը 07։50-ին Սևանա լճում որոնողական աշխատանքները վերսկսելու նպատակով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը՝ մոտորանավակով, մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հատուկ ջրափրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Աշխատանքներին ներգրավված է թվով 7 ջրային տեխնիկա։

Մայիսի 9-ին Սևանա լճում որոնողական աշխատանքները վերսկսելու նպատակով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հատուկ ջրափրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Ժամը 07։31-ի դրությամբ որոնողական աշխատանքները վերսկսվել են։

Դեպքի վայրում են գտնվել ՓԾ տնօրեն, փ/ծ գնդապետ Արմեն Գասպարյանը և ՓԾ տնօրենի տեղակալ, փ/ծ գնդապետ Տիգրան Պետրոսյանը։

Որոնողական աշխատանքներն ավարտվել են անարդյունք։

Հիշեցնենք, որ մայիսի 6-ին, ժամը 18:16-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վարդենիկ-Զոլաքար գյուղերի ափամերձ հատվածից երկու քաղաքացի նավակով դուրս են եկել Սևանա լիճ և չեն վերադարձել։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ հատուկ ջրափրկարարական ջոկատի օպերատիվ խումբը և մեկ մոտորանավակ:

Որոնողական աշխատանքներն ավարտվել են անարդյունք։