կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-07-14 10:56
Տարածաշրջան

Թուրքիայում նախագահի թեկնածուն խոսել է Հայոց ցեղասպանության մասին

Թուրքիայում նախագահի թեկնածուն խոսել է Հայոց ցեղասպանության մասին

Թուրքիայում նախագահաի` հիմնական ընդդիմադիր կուսակցությունների համատեղ ներկայացրած թեկնածու Էքմելեդդին Իհսանօղլուն հուլիսի 10-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ պատասխանել է Հայոց ցեղասպանության վերաբերյալ` Taraf-ի հայ սյունակագիր Հայկո Բաղդադի հարցին: Այս մասին հայտնում է CNNturk-ը:

 

Հայկո Բաղդադը հարց է ուղղել Իհսանօղլուին` ասելով. «Միջազգային հարթակներում Դուք ստանձնել եք բազում պաշտոններ, և Թուրքիայի նախագահ լինելու դեպքում օրակարգում լինելու է Թուրքիայի ամենակարևոր հարցերից մեկը՝ 1915 թվականի դեպքերը՝ 100-ամյա տարելիցը: Այս հարցը օրակարգային է լինելու ոչ միայն միջազգային հարթակներում, այլ նաև Թուրքիայի ներքաղաքական կյանքում: Միջազգային տեսանկյունից Դուք ինչպե՞ս եք գնահատում 1915 թվականի դեպքերը և ի՞նչ կասեք հայերին ուղղված ցավակցական ուղերձի մասին»:

 

«1915 թվականին պատահած ցավալի դեպքերը մեզ միշտ վշտացրել են և շարունակելու են վշտացնել: Ես շատ լավ եմ հիշում, երբ համալսարանում դասախոսական կազմի երիտասարդ անդամ էի, մասնակցում էի մշակույթի նախարարության միջոցառումներին և սերտ կապեր ունեի ԱԳ նախարարության հետ: Այս երկու նախարարությունների միջոցառումնեևրին մասնակցելով՝ ծանոթ եմ այս հարցի էությանը: Կառավարության ցավակցական ուղերձը ճիշտ և տեղին էր: Թուրքիան այս հարցը պետք է լուծի համբերատարությամբ, սառնասրտությամբ՝ օգտագործելով դիվանագիտական և գիտական բոլոր ճանապարհները: Այս պահին ավելին չեմ կարող ասել»,- պատասխանել է Իհսանօղլուն: