|
Փոխարժեքներ
28 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.78 |
| EUR | ⚊ | € 446.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.7824 |
| GBP | ⚊ | £ 509.98 |
| GEL | ⚊ | ₾ 140.95 |
«ԱրմենՏել» ՓԲԸ-ի նախկին տնօրեն Իգոր Կլիմկոյի նկատմամբ հետախուզում է հայտարարվել: Նա կասկածվում է մի քանի մլրդ դրամի ֆինանսական չարաշահումների մեջ: «Փաստինֆո»-ի ունեցած տեղեկություններով` խոսքը 10-15 մլրդ ՀՀ դրամի մասին է: Հիշեցնենք, որ 2009-ի ապրիլից ընկերության ղեկավարությունը ստանձնած Ի. Կլիմկոն 2013-ին սկզբին անսպասելիորեն ազատվեց աշխատանքից` չսպասելով անգամ իր աշխատանքային պայմանագրի ժամկետի ավարտին, որին ընդամենը մի քանի ամիս էր մնացել, և շտապ լքեց Հայաստանը:
«Հենց այդ ժամանակ էլ տեղեկություններ տարածվեցին, որ նա մեծ ֆինանսական չարաշահումներ է թույլ տվել, այդ պատճառով էլ հեռացվել է պաշտոնից: Այժմ արդեն այս տեղեկություները, կարծես թե, հաստատվում են: Ազգային անվտանգության ծառայության լրատվական ծառայությունից հաստատեցին «Փաստինֆո»-ի տեղեկությունները, որ «ԱրմենՏել» -ի բարձրաստիճան պաշտոնյաների կողմից թույլ տրված չարաշահումների կապակցությամբ քրեական գործ է քննվում ԱԱԾ վարույթում, սակայն, գործի քննության ընթացքի վերաբերյալ այլ մանրամասներ չհայտնեցին:
Իսկ մեր՝ ոչ պաշտոնական աղբյուրների փոխանցմամբ, Կլիմկոն հետախուզման մեջ է գտնվում 2014 թվականի փետրվարից։ Ավելին՝ հարուցված քրեական գործի շրջանակներում արդեն նույնիսկ ձերբակալված անձ կա: «Փաստինֆո»-ի տեղեկություններով, նա նույնպես «ԱրմենՏել» ՓԲԸ-ի նախկին աշխատակից է, ով ձերբակալվել է արտերկրում և ներկայում քննարկվում է նրան Հայաստան տեղափոխելու հարցը»,- գրում է «Փաստինֆո»-ն: