կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-11-05 14:12
Իրավական

Թող դիմեն. «ԱրմենՏել»-ին չի՞ մտահոգում նախկին աշխատակիցների բողոքը՝ նախագահին

Թող դիմեն. «ԱրմենՏել»-ին չի՞ մտահոգում նախկին աշխատակիցների բողոքը՝ նախագահին

Արդեն հայտնել ենք, որ «ԱրմենՏել»-ի մի խումբ աշխատակիցներ պատրաստվում են դիմել ՀՀ նախագահին` նրա ուշադրությունը սևեռելու 7 տարի ձգձգվող գործի վրա: Արդյո՞ք այս և ընկերության բարձրաստիճան պաշտոնյաների դեմ վերջին շրջանում հարուցված քրեական գործի հնչեղությունը չի վնասում ընկերության վարկանիշին: Այս կապակցությամբ yerkr.am-ը մեկնաբանություն խնդրեց ընկերության մամլո խոսնակ Տաթև Այրումյանից:

 

«Մենք որևէ մեկից չենք թաքնվում, մենք շատ բաց ու թափանցիկ սկզբունքով ենք աշխատում»,- ասաց նա, սակայն  դժվարացավ ասել, թե որքանո՞վ են նման թեմաները վնասում ընկերության իմիջին: Ըստ նրա` կախված է, թե հարցին, որ կողմից նայես: «Օրինակ` ԱԱԾ-ում քննվող գործի մասով մենք ենք դիմել իրավապահներին, մենք ենք նախաձեռնել, որ պարզեն` արդյո՞ք հնարավոր չարաշահումներ կան, թե՞ ոչ: Սակայն մենք դիմել ենք ոչ թե կոկրետ աշխատակիցների մասով, այլ` ընկերության»,- ասաց Այրումյանը և հավալեց, որ համբերատար սպասում են քննության ավարտին, որպեսզի հետո ներկայացնեն արդյունքներն ու հասկանան` իրականում դա եղե՞լ է, թե՞ ոչ:

 

«Մենք աշխատում ենք բաժանորդների հետ և ձգտում ենք, որ ամեն բան մաքսիմալ ճիշտ լինի ու արդարացի»,- հավելեց նա:

 

Անդրադառնալով նախկին աշխատակիցների` նախագահին դիմելու մտադրությանը, ընկերության մամլո խոսնակն ասաց. «Թող դիմեն, իրենք ազատ են, բոլորին կարող են դիմել, բայց դա դեռ չի նշանակում, որ իրենց հարցը արձագանք կստանա, քանի որ իրենք բազմիցս դիմել են և բոլոր ատյանների կողմից մերժվել: Չեմ կարծում, որ դատարանն անհիմն պատճառներով կմերժեր»: