|
Փոխարժեքներ
19 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
«Փաշինյանն Ազգային ժողովում ունի բացարձակ մեծամասնություն, նաև ոստիկանական ուժեր, և այդպիսով մեր ժողովրդի ակտիվ մասի ընդվզումը պարբերաբար ճնշում է։ Ակտիվ ընդվզողների մի մասն այսօր բանտում է: Այս իրավիճակում պետք է գնալ Ազգային ժողովում Փաշինյանին անվստահություն հայտնելու ճանապարհով»։ Այս մասին հայտարարություն է տարածել «Հայաքվե» ազգային, քաղաքացիական միավորումը։
«Դրա համար անհրաժեշտ է օրինական ճանապարհներով հանրային ճնշում գեներացնել Ազգային ժողովի պատգամավորների վրա: Պետք չէ անպայման սպասել ընտրությունների: Ընդհակառակը, սահմանադրորեն ընդունելի բոլոր ճանապարհներով պետք է ազատվել այս վարչախմբից։
Ստեղծված իրավիճակի մեղավորը Փաշինյանին դրսից և ներսից բերած ուժերն են: Հատկապես դրսի ուժերն այնքան զորեղ են, որ ընդդիմությունն իր սահմանափակ ուժերով դեռևս չի կարողանում հաղթել այս պայքարում»,-ասված է հայտարարության մեջ: