կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-10-29 17:41
Քաղաքական

Դատախազությունը կարո՞ղ է հուշել՝ որտեղ է գրված,որ վարչապետը կարող է նման բանավոր որոշումներ կայացնել

Ինձ հետաքրքիր է՝ կարո՞ղ է դատախազությունը մեզ հուշել, թե որտեղ է գրված, որ ՀՀ ԶՈւ-ը կարող են բանավոր ցուցումով տարածքային մեր անձեռնմխելությունից, սահմանների անձեռնմխելությունից հետ քաշվել։ Եվ որտեղ է գրված, որ վարչապետը կարող է նման բանավոր հրամաններ ու որոշումներ կայացնել։ Ազգային ժողովում ճեպազրույցի ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը։

«Գլխավոր հրամանատար լինելը ՀՀ սահմանները պահելու պարտականությունն է, ոչ թե զիջելու։ Թե չէ այդ դեպքում կկոչվեր գերագույն գլխավոր զիջող, նահանջող, այլ ոչ թե հրամանատար»։

Հիշեցնենք, որ ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ Նիկոլ Փաշինյանը խոստովանեց, որ ինքն է տվել զորքի հետքաշման հրամանը։

Ավելին՝ տեսանյութով։