կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-10-09 09:41
Հասարակություն

Արթուր Բաղդասարյանի ընկերության պատճառով Շաղվարդ գետի կենդանական աշխարհը վերանում է. «Հրապարակ»

Արթուր Բաղդասարյանի ընկերության պատճառով Շաղվարդ գետի կենդանական աշխարհը վերանում է. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «2010 թվականից Ոսկեվազում գործող «Հայասի գրուպ» ՍՊԸ-ն մինչ այժմ չունի թափոնների արտանետումների թույլտվություն: Դրա պատճառով գործարանը ոչ մի վայրկյան էլ չի դադարել աշխատելուց: Ավելին, եթե Շաղվարդ գետում, որի ջրերի մեջ թափվում է գործարանից առաջացած արտադրական ջուրը, խոշոր քանակությամբ ձկներ են սատկում, գործարանի տնօրինությունը կարող է կոկորդ պատռել, թե պատճառը պետք է ուրիշ տեղ փնտրել:

 

Մայիս ամսին գետում շուրջ 4 հազար ձուկ սատկեց, սակայն ոչ մի կերպ չապացուցվեց, որ պատճառը «Հայասիի» թունավորված ջրերն են: Ճիշտ է, գործարանը տուգանվեց ընդամենը 100 հազար դրամով, սակայն տուգանքը սահմանվել էր բոլորովին այլ բանի՝ օդի աղտոտվածության համար: Մի քանի անգամ փորձեցինք այս հարցով պարզաբանումներ ստանալ գործարանի տնօրինությունից, սակայն պարզվեց, որ ամեն անգամ տնօրինությունը խորհրդակցություն է հրավիրել եւ խիստ զբաղված է: Իսկ գետում, ինչպես նշում են տարեց ոսկեվազցիները, երբեք այսպիսի խմբաքանակով ձուկ չի սատկել: Հատկանշական է, որ ձուկը սատկել է գետի այն մասում (շուրջ 3 կիլոմետր), որտեղ թափվում է գործարանից ելնող ջուրը: Դրանից վերեւ ձուկն առողջ է: Այս մասին գիտեն Ոսկեվազում մեծ ու փոքրը: Բացի այդ, ինչպես տեղեկացանք, Ոսկեվազում գետի ջուրը սեւացել է, եւ, բացի ձկներից, այնտեղ ընդհանուր առմամբ վերացել է կենդանական աշխարհը: Վերացել են նույնիսկ գորտերը»:

 

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Նշենք, որ, ըստ մամուլում շրջանառվող տեղեկությունների, հիշյալ ընկերությունը պատկանում է ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանին: