Փոխարժեքներ
21 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Ժամանակը» գրում է. «Արագածոտնի մարզի գյուղերի բնակիչները չեն հավատում, որ ՕԵԿ առաջնորդ, Ազգային անվտանգության խորհրդի արդեն նախկին նախագահ Արթուր Բաղդասարյանն իր «Հայասի Գրուպ» գործարանը վարկերով է աշխատեցնում: Հիշեցնենք, Արթուր Բաղդասարյանը, անդրադառնալով իրեն պատկանող բիզնեսին, ասել էր, որ ինքը վարկերով է կառուցել իր գործարանը, հիմա էլ վարկերի տակ է: Իսկ բիզնեսը՝ գործարանը, կառուցել է, քանի որ, իր խոսքով՝ չէր հարող 250 հազար դրամ աշխատավարձով ապրել:
«Սուտ ա, չեմ հավատում, ո՞վ ա ասում՝ վարկերով ա աշխատում, վարկերով եքա գործարանը ո՞վ կկառուցի: Էդ սուտա, բա մի բան պիտի մոգոնի: Բա որ ինքնա վարկի տանք, գյուղացի՞ն ինչ ասի»,-«Ժամանակին» ասաց «Հայասի Գրուպ» գործարանի անմիջապես հարևանությամբ գտնվող Ոսկեվազ գյուղի բնակիչներից մեկը:
«Սուտա, ցանկացած ներկայիս պաշտոնյա ճիշտ բան չի ասում»,-իր հերթին ասաց մեկ այլ բնակիչ: Նրա խոսքով՝ Ոսկեվազ գյուղից շատ մարդիկ են աշխատում Բաղդասարյանի գործարանում, բայց ամիսներով աշխատավարձ չեն ստանում.«Ամիսներով աշխատավարձ չենք ստանում, հլը դեկտեմբեր ամսվա աշխատավարձը չենք ստացել, բայց արդեն ամառա: Բայց ստիպված շարունակում ենք աշխատել, քանի որ այլ տարբերակ չունենք, ուրիշ տեղ աշխատանք չկա»:
Մեր զրուցակիցների խոսքով՝ աշխատավարձն էլ առանձնապես բարձր չէ՝ 50-60-70 հազար դրամ, այն էլ՝ 12 ժամվա աշխատանքի դիմաց»:
Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում: