|
Փոխարժեքներ
20 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 372.85 |
| EUR | ⚊ | € 438.88 |
| RUB | ⚊ | ₽ 4.9588 |
| GBP | ⚊ | £ 503.98 |
| GEL | ⚊ | ₾ 138.62 |
Լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը նշեց, որ առողջապահության նախարարությունում փնտրում են «խոշոր ձկների», որպեսզի գլխից բռնեն:
Նախարարը նշեց, թե ինքը խնդիր չունի,եւ եթե կհայտնվեն մարդիկ, ովքեր իրենց պարտականությունները չեն կատարի` անկախ իրենց մեծությունից`բոլոր իմաստներով, կպատժվեն:
«Ես համաձայն եմ նախագահի այն մտքի հետ, որ ազգաբնակչության 1/3-ը դժգոհ է հենց մեր համակարգից: Այս ընթացքում մենք տարբեր ծրագրեր իրականացրինք, որպեսզի կարողանանք համակարգի նկատմամբ փոխել մարդկանց վերաբերմունքը»,- ասաց նախարարը:
Դումանյանը նշեց, որ եթե բժիշկն ու հիվանդը խոսեն միայն հիվանդությունից եւ դրա բուժման ձեւերից, ամեն ինչ տեղը կընկնի: Ըստ նախարարի` հիվանդը չպետք է մտածի, թե իր փոխարեն ո՞վ պետք է վճարի: