|
Փոխարժեքներ
28 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377 |
| EUR | ⚊ | € 444.78 |
| RUB | ⚊ | ₽ 4.8809 |
| GBP | ⚊ | £ 507.97 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Լիբանանի խորհրդարանին դարձյալ չի հաջողվել ընտրել երկրի նախագահ Միշել Սուլեյմանի հաջորդին: Այս մասին հայտնում է BBC-ն` հիշեցնելով, որ Սուլեյմանը պաշտոնը լքել է մայիսին:
Խորհրդարանի խոսնակի խոսքով` ինքը ստիպված էր հետաձգել քվեարկությունը, քանի որ օրենսդիրները քվորում չէին ապահովել: Սա Լիբանանի խորհրդարանի արդեն 8-րդ փորձն է` ընտրել երկրի նոր ղեկավարի:
Վերլուծաբանների կարծիքով` փակուղային իրավիճակի պատճառներից մեկն այն է, որ իրար հետ մրցակցող Իրանը և Սաուդյան Արաբիան Լիբանանի խորհրդարանում աջակցում են տարբեր խմբակցությունների: Լիբանանը նաև խնդիրներ ունի` պայմանավորված երկրում անվտանգության ապահովմամբ և հարևան Սիրիայից պատերազմի հետևանքով մոտ 1 միլիոն փախստականի ներհոսքով: