|
Փոխարժեքներ
29 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.78 |
| EUR | ⚊ | € 446.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.7824 |
| GBP | ⚊ | £ 509.98 |
| GEL | ⚊ | ₾ 140.95 |
Իսրայելը չկարողացավ հասնել իր նպատակներին՝ հարվածելով Իրանի միջուկային օբյեկտներին, Թել Ավիվը շատ թանկ վճարեց դրա համար, իրանցիներին հղած իր ուղերձում ասել է երկրի նախագահ Մասուդ Փեզեշքիանը։
«Թեպետ մեր մի շարք սիրելի քաղաքացիների՝ կանանց և երեխաների, գիտնականների և հրամանատարների մահը, ինչպես նաև ենթակառուցվածքներին հասցված վնասը համարվում են մեծ կորուստ և վերք մեր հայրենիքի համար, Իսրայելի կրած վնասը անհավանական էր, աներևակայելի։ Իսրայելը չկարողացավ հասնել իր չարամիտ նպատակներին՝ մեր միջուկային օբյեկտների ոչնչացմանը և քաղաքացիական անկարգությունների հրահրմանը՝ երկրի ներսում»,- ասել է Իրանի նախագահը։
Իրանի ժողովրդին հղած իր ուղերձում Փեզեշքիանը իսրայելա-իրանական այս բախումը որակել է «պատմական և մեծ» և հայտարարել Իսրայելի հետ «12-օրյա պատերազմի» ավարտի մասին։
Նա շեշտել է՝ Իրանի ժողովուրդը ցուցաբերել է կամք, վճռականություն ու միասնականություն, նաև պատրաստակամություն՝ կարգավորելու կյանքը հայրենիքում։