|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
Իտալիայի նորընտիր խորհրդարանն իր առաջին նիստում չի կարողացել կողմնորոշվել պալատների խոսնակների թեկնածուների հարցում. տեղեկացնում է Reuters-ը:
Որպեսզի երկրի նախագահ Ջորջո Նապոլիտանան կարողանա խորհրդակցություններ սկսել կուսակցական առաջնորդների հետ, անհրաժեշտ է վերին եւ ստորին պալատների նախագահների առկայություն: Մինչ նրանց ընտրությունը ստորին պալատում այդ պաշտոնը ժամանակավորապես կատարում է աջ կենտրոնամետ կոալիցիայի ներկայացուցիչ Անտոնիո Լեոնեն, իսկ Սենատում` նախկին վարչապետ, ցմահ սենատոր` 92-ամյա Էմիլիո Կոլոմբոն:
Ընտրությունների արդյունքում իտալական խորհրդարանում ստեղծվել է բավականին խառը իրադրությունը. ստորին պալատում մեծամասնություն են կազմում ձախ կենտրոնամետները, իսկ Սենատում նրանք զբաղեցրել են 315 տեղերից 114-ը: Այս իրադրությունում խոսնակներին ընտրելու համար հարկավոր է համաձայնություն, սակայն ոչ ոք դրան չի պատրաստվում գնալ. ձախ կենտրոնամետների հետ չեն ցանկանում կոալիցիա կազմել ո'չ պահպանողականները, ո'չ արմատականները:
Քննարկումները կշարունակվեն այսօր` մարտի 16-ին: