կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-07-02 21:28
Սպորտ

«Շիրակ»-ի հարձակվողական գիծը շատ ուժեղ է. «Շախտյոր»-ի գլխավոր մարզիչ

«Շիրակ»-ի հարձակվողական գիծը շատ ուժեղ է. «Շախտյոր»-ի գլխավոր մարզիչ

Արդեն տեղեկացրել ենք, որ Կարագանդայի «Շախտյոր»-ը այսօր Գյումրիում անցկացրել է առաջին մարզումը, որից առաջ տեղի է ունեցել ղազախական թիմի գլխավոր մարզիչ Վիկտոր Կումիկովի նախախաղային մամուլի ասուլիսը, որը ներկայացնում ենք ձեր ուշադրությանը:

 

-«Շախտյոր»-ը խաղային պրակտիկայի մեջ է, իսկ «Շիրակ»-ը` ոչ: Դա առավելություն կտա՞ ձեր թիմին:

-Կարծում եմ` առավելությունը այնքան էլ մեծ չէ, քանի որ «Շիրակ»-ն անցկացրել է հավաքներ և ընկերական հանդիպումներ: Վնասվածքները խառնեցին մեր խաղաքարտերը: Բացի դրանից` մրցակիցն ավելի շատ տեղեկություն ունի մեր մասին, քան մենք նրանց մասին:

 

-Դիտե՞լ եք «Շիրակ»-ի վերջին հանդիպումները:

-Տեղյակ եմ «Բանանց»-ի և «Միկա»-ի հետ կայացած խաղերի մեկնարկային կազմերից, սակայն, ցավոք, տեսանյութեր չկան այդ խաղերից:

 

-Ինչպիսի՞ն է եղանակը Գյումրիում:

-Այստեղ համեմատաբար հով եղանակ է, մեզ մոտ մինչև երեկ 35-37 աստիճան տաքություն էր:

 

-Ի՞նչ հույսեր ունեք Եվրալիգայից: Հե՞շտ մրցակից եք համարում «Շիրակ»-ին:

-Եվրալիգայից շատ մեծ հույսեր ունենք: Ինչ վերաբերում է վիճակահանությանը, մեզ բաժին հասավ շատ ուժեղ թիմ` Հայաստանի փոխչեմպիոնը և երկրի լավագույն թիմերից մեկը:

 

-Ո՞ւմ կառանձնացնեիք «Շիրակ»-ից:

-Կառանձնացնեմ Սերժ Դեբլեյին և Դիոպ Դամին, ինչպես նաև թիմի ավագ Տիգրան Դավթյանին: Թիմի հարձակվողական գիծը շատ ուժեղ է:

 

-Գիտե՞ք, որ «Շիրակ»-ը Հայաստանում ունի երկրպագուների մեծ բանակ:

-Այո, ես տեղյակ եմ, որ «Շիրակ»-ի ֆան-ակումբը լավագույնն է Հայաստանում: Մենք ֆուտբոլիստներին հոգեբանորեն պատրաստել ենք, որպեսզի ավելորդ լարվածություն չունենան:

 

-Ի՞նչ կասեք Գևորգ Ղազարյանի մասին: Նա կկարողանա՞ դրական ելույթներ ունենալ «Օլիմպիակոս»-ում:

-Ղազարյանը շատ արագ է ընտելանում նոր միջավայրին: Նա տեխնիկապես գրագետ ֆուտբոլիստ է: Մտածում եմ, որ նա խնդիրներ չի ունենա նոր թիմում: