Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հայաստանում ուսումնամարզական հավաք անցկացնող` բռնցքամարտի Բելառուսի հավաքականը Երևանի «Դինամո» մարզադահլիճում հերթական սպարինգ մենամարտն անցկացրեց բռնցքամարտի Հայաստանի հավաքականի հետ, ինչից հետո Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը զրուցել է երկու հավաքականների մարզիչների հետ:
Բելառուսիայի հավաքականի գլխավոր մարզիչ Կոնստանտին Սոկոլովը նշել , որ այս ուսումնամարզական հավաքն ու սպարինգներն իր սաների համար շատ օգտակար էին:
- Մենք եկել էինք Հայաստան, որպեսզի մեր բռնցքամարտիկների ֆունկցիոնալ վիճակը ստուգենք լեռներում: Մենք մեզ հետ բերել ենք բժիշկ, ով անմիջապես մարզումներից հետո հետազոտում է բռնցքամարտիկներին: Պետք է ասեմ, որ Ծաղկաձորի լեռները հրաշալի տեղ են մարզվելու համար, և դա արդեն իսկ արտացոլվում է մեր բռնցքամարտիկների մարզավիճակում: Մենք այստեղից կհեռանանք լավ ֆունկցիոնալ պատրաստվածությամբ և կսկսենք աշխատանքներ տանել տեխնիկատակտիկական որակները բարելավելու ուղղությամբ:
Սոկոլովը նաև նշեց, որ տպավորված է հայ բռնցքամարտիկներով:
- Դուք ունեք շատ լավ բռնցքամարտիկներ, մեծ ձգտումով ու ցանկությամբ: Ես այս երկու սպարինգների ընթացքում չտեսա մի բռնցքամարտիկի, ով գլուխ պահեր, իսկ աշխատասիրությունն ամենակարևոր գործոններից է: Պարզից էլ պարզ է, որ հայ բռնցքամարտիկներին մեծ ապագա է սպասվում:
Իր հերթին, Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Դավիթ Թորոսյանը նշեց, որ սպարինգ մենամարտերն օգտակար էին նաև հայ բռնցքամարտիկների համար:
-Բելառուս բռնցքամարտիկների հետ սպարինգ մենամարտերը ցույց տվեցին, որ մեր տղաները լավ են պատրաստված թե՛ ֆիզիկապես, թե՛ տեխնիկապես: Մի քիչ փորձի պակաս կա, բայց մենք դա կփորձենք լրացնել հենց նմանատիպ սպարինգ մենամարտերով ու միջազգային մրցաշարերով:
Տեղեկացնենք, որ հայ բռնցքամարտիկների առաջիկա մրցելույթը Վաչիկ Մկրտչյանի անվան մրցաշարն է, որը տեղի կունենա նոյեմբերի 18-23-ը «Դինամո» մարզադահլիճում: