| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            ԱՄՆ Սալեմ փոքրիկ քաղաքում «ՄաքԴոնալդսի» աշխատակից` 25-ամյա Լաթիա Հարիսն ինքնակամ ներկայացել է ոստիկանություն և ձերբակալվել: Myfoxphilly.com-ի տեղեկացմամբ` նա մեղադրվում է «ՄաքԴոնալդսի» մեկ այլ աշխատակցի` 27-ամյա Քեթրին Ֆերիրային վերջինի 2 տարեկան որդու առջև դաժանաբար ծեծելու և վնասվածքներ պատճառելու մեջ: Միջադեպին ականատես են եղել նաև անցորդներ, ովքեր նկարահանել են ծեծը:
Ֆերիրան պատմել է, որ ոչ ոք չի օգնել իրեն, բացի որդուց, ով ոտքով մի քանի անգամ հարվածել է Հարիսին` փորձելով այդպիսով կանգնեցնել նրան: Դատարան տարվելու ճանապարհին Հարիսը հրաժարվել է պատասխանել լրագրողների հարցերին:
«Մենք մի քանի օր փնտրում էինք օրիորդ Հարիսին: Կարծում եմ` ոստիկաններն իսկապես պարզել էին նրա գտնվելու վայրը: Նա որևէ այլ ընտրություն չուներ, քան ինքնակամ հանձնվելը»,- ասել է Սալեմի ոստիկանապետ Ջոն Փելուրան:
Հարիսի և Ֆերիրայի գործընկեր Քելլի ՄաքԼուգլինը պատմել է, որ դաժան ծեծի վերաճած միջադեպը ծագել է աշխատանքային սովորական անհամաձայնությունից:
Հանցագործության տեսանյութն առաջացրել է Սալեմի բնակիչներից շատերի վրդովմունքը: Շատերը հիասթափված են, որ միջադեպի ականատես ավելի քան 10 անցորդից որևէ մեկը չի օգնել կնոջը և ոչ էլ ոստիկանություն է կանչել: Սակայն դատախազները հրաժարվել են մեղադրանքներ ներկայացնել նաև անցորդներին: