|
Փոխարժեքներ
09 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.29 |
| EUR | ⚊ | € 419 |
| RUB | ⚊ | ₽ 4.7987 |
| GBP | ⚊ | £ 490.11 |
| GEL | ⚊ | ₾ 139.46 |
Հարավային Օսիայի նախագահական ընտրությունների մրցարշավում Մոսկվայի ֆավորիտը ոչ թե գործող նախագահ Էդուարդ Կոկոյտիի ընտրյալն է, այլ արտակարգ իրավիճակների նախարար Անատոլի Բիբիլովը. տեղեկացնում է Gazeta.ru-ն:
Նախագահական ընտրությունների ամսաթիվն արդեն հայտնի է. խորհրդարանը միաձայն հաստատել է, որ ընտրություններն անցկացվելու են նոյեմբերի 13-ին:
Հաշվի առնելով այն, որ 2001 թվականից Կոկոյտին նախագահ է, եւ լրանում է նրա` նախագահ ընտրվելու երկրորդ ժամկետը, ապա նրա թեկնածությունն այլեւս առաջադրվել չի կարող:
Gazeta.ru-ի աղբյուրը նշել է, որ մինչեւ վերջերս ռուս պաշտոնյաները չէին խոսում, թե հատկապես ում են աջակցելու: Այս թեմայով քննարկումներ են եղել ամռան ընթացքում, եւ Անատոլի Բիբիլովին աջակցելու վերաբերյալ վերջնական որոշումն ընդունվել է օգոստոսին:
Նույն աղբյուրի հավաստմամբ` Մոսկվան պատրաստ է եղել աջակցել ցանկացած մեկին, ում անունը կասեր Կոկոյտին: Սակայն վերջին շրջանում նա չարաշահել է Մոսկվայի վստահությունը եւ հիասթափեցրել նրան: