|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Մարտի 7-ին Գավառ քաղաքի աղբանոցում հայտնաբերվել է ոստիկանության Գավառի բաժնի կողմից որպես անհետ կորած որոնվող, 1963 թ. ծնված Հայրապետ Հերգնյանի դիակը:
Հիշեցնենք, որ մարտի 4-ին, ժամը 22.45-ին, ոստիկանության Գավառի բաժնում մի կնոջից հաղորդում էր ստացվել, որ նույն օրը, ժամը 15.00-ի սահմաններում, ամուսինը` 1963 թ. ծնված Հայրապետ Հերգնյանը, դուրս է եկել Գավառի շուկայի տարածքից` տուն վերադառնալու, և անհետ կորել է:
Ոստիկանության տարբեր ստորաբաժանումների ծառայողների և նախաքննական մարմնի աշխատակիցների փոխգործակցության, օպերատիվ հետախուզական աշխատանքների արդյունքում պարզվել է, որ սպանություն է կատարվել: Ըստ նախնական տեղեկությունների` Հայրապետ Հերգնյանին սպանել և դիակը աղբանոցում թաքցրել է Գավառ քաղաքի բնակիչ, 1969 թ. ծնված Միշա Մ.-ն, որն էլ նշված հանցագործությունը կատարելու կասկածանքով բերման է ենթարկվել ոստիկանություն:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Միշա Մ.-ն ձերբակալված է:
Կատարվում է նախաքննություն: